Շնորհավորանքներ

2017-03-07 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ծննդյան 70-ամյակի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:


Վեհափա՛ռ Տէր,

Մարտահրաւէրներով հեղեղուած պատմութեան այս դարաշրջանին Դուք դարձաք  ոգեղէն առաջնորդ, յանուն ազգի ու հայրենիքի պայքարող Հայրապետ եւ Ձեր ազգանուէր ու հոգեւոր գործունէութեամբ բռնեցիք սրբացման ճանապարհը։


Կարծես մեծն Համաստեղը Ձեր օրինակելի կերպարին է նուիրած այս տողերը։ 

«Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ,

Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը.

Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին.

Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն:

Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք

Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնուած,

Արձագանգի պէս թաքնուած,

Հայու ոգին»:


Վեհափա՛ռ Տէր,

Բնութիւնը Ձեզ օժտած է մեծ տաղանդով ու բազում արժանիքներով, ուստի կը մաղթեմ, որ Երկնային Տէրը Ձեզի պարգեւէ նաև քաջառողջութիւն, երկար տարիներու կեանք եւ Տիրոջ զօրակցութեամբ բազմապատկուին Ձեր ուժերը` ի նպաստ հայապահպանութեան եւ ի փառս Հայոց Եկեղեցւոյ:


Թող նորանոր յաջողութիւնները ուղեկից ըլլան Ձեր նախաձեռնած եւ համազգային նշանակութիւն ունեցող բոլոր ծրագիրներու իրականացման գործին եւ շարունակէք Ձեր բարոյախրատական պատուիրաններով ու քարոզներով ոգեւորել եւ հոգեւոր նոր լիցքեր հաղորդել հայ ժողովուրդին: 

 

ՄԱՏՉԻՄ Ի ՀԱՄԲՈՅՐ ՍՈՒՐԲ ԱՋՈՅԴ

ԽՈՐԻՆ ԵՐԿԻՒՂԱԾՈՒԹՅԵԱՄԲ`

 

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: