Շնորհավորանքներ

2016-12-21 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական գրությունը Ալեքսանդր Բեյլերյանին

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:


Լինելով ընդամենը 6 տարեկան՝ դու կարողացար հիացնել, զարմացնել, ցնցել ողջ դահլիճը, ոգևորել հանդիսատեսին ու հեռուստադիտողին՝ հպարտությամբ լցնելով բոլորիս հոգիները: Չէ որ ելույթ ունեցողը մեր հայ մանուկն է, «յան» ազգանունի վերջածանցով: Կեցցե՝ս, տղա՝ս:


Դու հաղթանակի բերկրանք պարգևեցիր ողջ հայ ժողովրդին: Վստա´հ եղիր, որ չկա գեթ մեկ ընտանիք, որն ուրախություն ապրած չլինի՝ լսելով քեզ ռուսաստանյան ամենահեղինակավոր հեռուստաալիքով: Քո ելույթը ստիպեց ևս մեկ անգամ համոզվել, որ հայ գենը անհաղթ է: Կյանքը սպասում է քեզ և պատրաստ է իր գաղտնի դռները բանալու քո առաջ: Դու տաղանդավոր ես, շատ խելացի, և կասկած չունեմ, որ դառնալու ես արժանավոր հայորդի ու մրցունակ մասնագետ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրես: Դու տիրապետում ես խոսքին, լեզուների, զգում յուրաքանչյուր բառի իմաստն ու արտահայտչաձևը, որոնք քո գլխավոր առավելություն են, իսկ հիշողությանդ մասին հնարավոր չէ խոսել, այն ֆենոմենալ է:


Պիտի անկեղծորեն նշեմ, որ հիացմունքս ու համակրանքս քո հանդեպ բազմապատկվեց, երբ լսեցի քո շուրթերից հնչող անուշ հայերենը և դու ապտակեցիր չարախոսներին, ցավոք մեր կյանքը գաղջ դարձնողներին: Ապրե´ս, տղա´ս: Ուզում եմ հավատալ, որ քո ողջ կյանքում, շնորհիվ այն դաստիարակության, որ արդեն իսկ քեզ տվել են քո ծնողները, կպահպանես լեզուդ և հայի տեսակին ու գենին հավատարիմ մարդ կդառնաս: ՈՒզում են աքռաձնակի շնորհավորել քո ծնողներին ոչ միայն նման զավակ ունենալու, այլ քեզանով զբաղվելու, քո տաղանդը բացելու համար:


Օգտվելով առիթից, որ  առաջիկայում ամանորյա հեքիաթային տոներն են, քեզ ու քո ընտանիքին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ 2017 թվականին նոր բարձունքներ հատես, աշխարհը պետք է թնդա քո ոտքերի տակ: Դու ունես բաց հրավեր մեր նախարարություն, երբ որ լինես Երևանում սիրով սպասում ենք քեզ՝ համբուրելու այն պայծառ ու հրաշք ճակատը…


Սիրով՝

Հրանուշ Հակոբյան

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: