Շնորհավորանքներ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը սփյուռքի հայկական դպրոցներին` նոր ուսումնական տարվա կապակցությամբ

Սփյուռքի հայկական ուսումնական դպրոցների հարգարժան տնօրեններ, ուսուցիչներ, սիրելի ծնողներ և սաներ, իմ աննման հայեր և հայուհիներ, սիրով և ջերմությամբ եմ շնորհավորում Ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, հաջողություններով լի ուսումնական տարի:


Իմ շնորհավորանքն ու շնորհակալությունն եմ հղում հատկապես Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հայապահպանության և ազգային արժեքների փոխանցման պատասխանատու գործը:


Այսօր շարունակ զարգացող աշխարհում, իրոք, առավել ևս կարևորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույսը մտքի և հոգու, պայմանը մարդկային կյանքի առաջընթացի և զորացման:


Սիրելի դպրոցականներ, անհրաժեշտ է, որ Դուք նախևառաջ Ձեր սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն իմանաք, հպարտանաք մարդկային քաղաքակրթության մաս կազմող մեր հարուստ անցյալով և միշտ հիշեք, որ Ձեր Հայրենիքը Հայաստանն է, և որ նրա ապագան պետք է կերտվի Հայաստանում ու նրանից դուրս ապրող երիտասարդ սերունդների նվիրական գործով, նրանց մտքի տաղանդի ուժով, ստեղծագործ, արարող աշխատանքի շնորհիվ:


Իմ սիրելի աղջիկներ ու պատանիներ, ուստի` ինչ էլ որ դառնաք, հիշեք, որ Ձեր ապագան Հայաստանն է, ու Ձեր Մայր-Հայրենիքը` օրավուր վեր հառնող Հայաստանի Հանրապետությունը:


Հայաստանը Ձերն է, իսկ դուք` Հայաստանինը:


ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները