Համաժողովներ

Նախորդը   1   2   3   4   5   6   Հաջորդը  
«Հայ կնոջ դերը Սփյուռքում» խորագրով կլոր սեղան քննարկում

2011 թվականի ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց «Հայ կնոջ դերը Սփյուռքում» խորագրով կլոր սեղան քննարկում, որին մասնակցում էին հայաստանյան և սփյուռքյան գիտական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:


Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողով

2010 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի մասնակիցների ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Դավթյանի և Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի կողմից:

«21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողով

2010թ. հոկտեմբերի 12-16-ը «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հայ լրագրողներ` շուրջ 200 լրագրող աշխարհի 26 երկրներից:

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների երկօրյա հավաք

2010 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաքը, որին մասնակցում էին աշխարհի 14 երկրներից ժամանած շուրջ 60 շրջանավարտ:

«Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողով

2010 թվականի սեպտեմբերի 6-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը, որին մասնակցելու նպատակով աշխարհի 15 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 60 արվեստագետ:

«Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» գիտագործնական խորհրդաժողով

2010 թվականի հուլիսի 3-ին Ծաղկաձորի գրողների միության դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողով

2010 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով միջազգային համաժողովը:

«Հայ ինքնության որակների պահպանման հիմնախնդիրը խառնամուսնություններում» գիտագործնական խորհրդաժողով

2010 թվականի ապրիլի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» թեմայով գիտագործնական երկօրյա համաժողովը, որն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

«Մշակութային Եղեռն» միջազգային գիտաժողով

2010 թվականի ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպվել էր միջազգային գիտաժողով` մշակութային ցեղասպանություն թեմայով:

Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով

2009 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ աշխատանքը սկսեց կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը

Նախորդը   1   2   3   4   5   6   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: