Համաժողովներ

Նախորդը   1   2   3   4   5   6   Հաջորդը  
«Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողով

Մարտի 13-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը:

«Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը

Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:

Դոնի Ռոստովում կայացավ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը

Նոյեմբերի 16-19-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Դոնի նախիջևանյան հայկական համայնքի, Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ կայացավ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը: Համաժողովին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Ջիլավյանը, նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը,

«21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողով

Նոյեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովը:

Հայ ոսկերիչների կոնֆերանս

Հոկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց  «Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները» խորագիրը կրող կոնֆերանսին

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերի 4-6-ը Երևանում և Աղավնաձորում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ` 107 լրագրող աշխարհի 22 երկրից:

Գիտաժողով նվիված Հայ գրքի տպագրության 500 ամյակին

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության ջանքերով կազմակերպված Հայ գրողների 6-րդ համահայկական համաժողովի (ապրիլի 20-23) շրջանակներում ապրիլի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում» թեմայով գիտաժողովը:

«Գրողների համահայկական վեցերորդ համաժողով»

Ապրիլի 20-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպված «Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը:



«Հասարակություն, ընտանիք, դեռահաս. արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների միջազգային գիտագործնական համաժողով

Ապրիլի 13-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական հոգեվերլուծական ընկերության, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնների համատեղ ջանքերով կազմակերպված «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների միջազգային գիտագործնական համաժողովը:

«Հեռուստատեսությունը և հասարակությունը» խորագրով գիտաժողով

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ կազմակերպել էր  «Հեռուստատեսությունը և հասարակությունը» խորագրով գիտաժողով:

Նախորդը   1   2   3   4   5   6   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: