Համաժողովներ

Նախորդը   1   2   3   4   5   6   Հաջորդը  
Ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողով

Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողով

Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի (FEDA) համատեղ կազմակերպած ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը, որին մասնակցում էին 40 ֆրանսահայ և 50 հայաստանյան գործարարաներ:

ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ կազմակերպած Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

Հոկտեմբերի 25-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը, որին մասնակցում են 50 սրտաբան աշխարհի տարբեր երկրներից, 180-ը` Հայաստանից և Արցախից:

Տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում

Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը:

Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողով

2013թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը,

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողով

2013թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը,

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողով

Սեպտեմբերի 19-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը:

Օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ իրականացված Օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողովը տեղի ունեցավ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը ս.թ. հուլիսի 12-15-ը, որի իրականացմանն աջակցեցին Համաշխարհային հայկական կոնգրեսը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2013թ. հուլիսի 5-6-ին Երևանում անցկացվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը՝ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի արդյունքում ստեղծված «Իրավաբանների համահայկական խորհրդակցություն» համահայկական մասնագիտական կազմակերպության հետ համատեղ:

«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2013 թ. ապրիլի 22-24-ը Երևանում անցկացվեց «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 500 երիտասարդ հետևյալ երկրներից՝ Աբխազիայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից,

Նախորդը   1   2   3   4   5   6   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: