Համաժողովներ

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողով

2010 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հայ և օտարազգի գիտնականներ և հյուրեր:


ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը համաժողովին:


Բացման խոսքով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, որում մասնավորապես ասաց. «Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների հաղթահարման հարցում բեկումնային փոփոխությունները հնարավոր են միայն համայն հայության` Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայկական բոլոր կազմակերպությունների, կուսակցությունների ու անհատների համախմբման և ջանքերի մեկտեղման միջոցով: Ցեղասպանությունը հանցագործություն է միջազգային իրավունքի որակմամբ, հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, հետևանքների հաղթահարումը կարող են և պետք է կարգավորվեն միջազգային համապատասխան դատական ատյանի վճռով»: Նա առաջարկեց, մինչև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով մշակել համապարփակ ծրագիր, իսկ վերջինիս մշակման և համակարգման նպատակով ՀՀ նախագահին առաջարկել իր գլխավորությամբ ստեղծել պետական հանձնաժողով` կից խորհրդով, որը կիրականացնի միջազգային-իրավական, տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտական, կրթական, լուսավորչական և լոբբիստական գործունեություն: Ա.Աբրահամյանն առաջարկեց ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով ստեղծել հիմնադրամ, որն իր միջոցները կհամալրի հայկական բոլոր կառույցների և անհատների նվիրատվություններից:


Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես շեշտեց. «Աշխարհում չկա որևէ հայ, որը չմտահոգվի այս խնդրով, և չկա նաև որևէ կառույց կամ կազմակերպություն, որը չառաջարկի համակարգված, ի նպաստ Հայ Դատի, պահանջատիրության, Ցեղասպանության տարելիցը ներկայացնել հավուր պատշաճի: 95 տարի շարունակ, հատկապես վերջին 50 տարվա ընթացքում, հարյուրավոր, հազարավոր նման համաժողովների, կլոր սեղանների, կոնֆերանսների ընթացքում քննարկվել են Հայ դատի հիմնախնդիրները, սակայն այսօր մենք նոր տեսանկյունից պետք է առաջադրենք որոշ խնդիրներ: Թուրքիան կարծում էր, թե 95 տարիները մոռացության կտան հայոց Վերքը, և այդպես կկարողանան խուսափել պատասխանատվությունից: Սակայն 1995 թվականի ապրիլի 24-ը եղավ նաև մի ցուցադրում, թե ինչպես է հայ ժողովուրդը համախմբվում ամբողջ աշխարհում և վերանորոգում իր ուխտը, իր պայքարն ու պահանջատիրությունը: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է հասկանա, որ ինչ-որ բան փոխվել է, որ 21-րդ դարի հայն այլևս 20-րդ դարի կքված հայը չէ: 21-րդ դարի հայը կարող է ինչպես հարկն է ներկայացնել և պաշտպանել իր իրավունքները: Եթե 70 տարի շարունակ Հայոց Ցեղասպանության հիմնախնդիրը ծանրացած է Սփյուռքի ուսերին (այս հարցով զբաղվում էին Հայ Դատի գրասենյակները, լոբբիստական կազմակերպությունները, հայտնի գիտնականները), ապա այսօր այդ շարժմանը միացել է Հայաստանի Հանրապետությունը, ինչի վկայությունն են ՀՀ Նախագահի ելույթները Լոնդոնում, Վաշինգտոնում, Դեր Զորում: Այնպես որ, պետական քաղաքականության անկյունաքարերից մեկն է դարձել ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը և դրա հետևանքների վերացումը: Թուրքիան պետք է իմանա նաև, որ արդեն մոտ 30 պետություն, կազմակերպություն և կառույց ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Ես համոզված եմ, որ առաջադեմ մարդկությունը, ուշ թե շուտ, պետք է ճիշտ եզրակացության հանգի: Մարդկությունը համախմբվում է ցեղասպանության դեմ: Մենք պետք է արձանագրենք, որ Հայոց Ցեղասպանությունը շարունակվում է, և որ մենք կրում ենք դրա հետևանքները և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Սփյուռքում: Հայրենիքից հեռու գտնվող հայը ապրում է երկու ես-ով: Նա մի կողմից աշխատում է ինտեգրվել այն հասարակությանը, որտեղ ապրում է, իսկ մյուս կողմից պայքարում է հայապահպանության համար: Սփյուռքն այսօր տագնապի և հոգեկան ծանր իրավիճակում է: Չմոռանանք, որ ցեղասպանության է ենթարկվել նաև մեր մշակութային ժառանգությունը»:


 Նախարար Հ.Հակոբյանը կոչ արեց այսուհետ հանդես գալ առավել համախմբված և համակարգված:  


Զեկույցներով, դիտողություն-առաջարկություններով հանդես եկան մի շարք հայ և օտարազգի գիտնականներ: Որոշվեց հոկտեմբերին հրավիրել ևս մեկ համաժողով և քննարկել ստացված առաջարկությունները:

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները