Համաժողովներ

«Մշակութային Եղեռն» միջազգային գիտաժողով

2010 թվականի ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպվել էր միջազգային գիտաժողով` մշակութային ցեղասպանություն թեմայով:


Մինչ գիտաժողովի բացումը ներկաները, մեկ րոպե լռությամբ, հարգեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որից հետո տերունական աղոթք կարդաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական տեղապահ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:


Այնուհետև գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա, մասնավորապես, խոսեց ցեղասպանության պատճառած այն մեծ ցավի ու վշտի մասին, որը ստիպում է ողջ հայ ժողովրդին անընդհատ մորմոքել իր բաց վերքը: Միայն ապրելով է հնարավոր ապացուցել ոգու կենսունակությունը: Անհրաժեշտ է կառուցել հոգևոր Հայրենիք` եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային օջախներ` միաժամանակ դատապարտելով ոճրագործությունը` մարդկության պատմության մեջ նման հանցագործությունները այսուհետ կանխելու համար: Ազգային մշակութային արժեքների ոչնչացումը ևս ցեղասպանություն է: Իսկ սփյուռքահայն, ապրելով Հայրենիքից դուրս, ստիպված է պայքարել իր մշակույթն ու ինքնությունը պահելու համար:


Նախարար Հ.Հակոբյանը հույս հայտնեց, որ այս գիտաժողովի արդյունքում կստեղծվի մի միասնական ծրագիր, որի իրագործումը կնպաստի ազգային մշակութային արժեքների պահպանմանը:


Այնուհետև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին` շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գիտաժողովի կազմակերպման համար: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի ունեցած կորստին` նա շեշտեց հոգևոր կորստի ոչ վերականգնելի լինելու փաստը: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նաև, որ Սփյուռքի հայկական համայնքներում ավանդական հայկական ոգին առավել լավ է պահպանված, ինչը պետք է օգտագործել հայ ժողովրդի հոգևոր վերածննդի համար: 


Մասնակիցներին ողջունեց նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` փաստելով, որ մշակութային ցեղասպանություն է ոչ միայն մշակութային արժեքների ոչնչացումը, այլ նաև մշակութային ժառանգության յուրացումը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր խոսքում կարևորեց կատարված իրողության արձանագրման փուլից գործնական քայլեր կատարելու փուլին անցնելու անհրաժեշտությունը:

 

Առաջին նիստին «Մշակութային ցեղասպանությունը` 21-րդ դարի մարտահրավեր» թեմայով զեկույցով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ պատմա-մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ թուրքական պետության կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների խախտման հարցին (Լոզանի պայմանագիր):


Այնուհետև Սահմանադրական դատարանի աշխատակից, միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը զեկուցեց «Մշակութային ցեղասպանության համար պատասխանատվության կանոնակարգումը ժամանակակից միջազգային իրավունքում» թեմայով:


«Տեղանունների թրքացումը` որպես մշակութային ցեղասպանության դրսևորում» թեմայով զեկույցով հանդես եկավ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր Լուսինե Սահակյանը: Նա թվական տվյալներ ներկայացրեց Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների կողմից տեղանունների թրքացման վերաբերյալ: Տեղանունների նենգափոխումը եղել և մնում է թուրքական կառավարության ժողովրդագրական քաղաքականության բաղադրիչ մասը:


Գիտաժողովին մասնակցում էին նաև արտերկրից ժամանած գիտնականներ: Երկրորդ նիստին «Թուրքիայի և Ադրբեջանի քարոզչական քաղաքականությունը Հունգարիայում» թեմայով զեկույցով հանդես եկավ Բուդապեշտի համալսարանի ասպիրանտ, բանասիրական գիտությունների թեկնածու Էվա Մերենիչը:

Տարբեր թեմաներով զեկույցներ ունեցան մի շարք այլ գիտնականներ: Եղավ հարցուպատասխան, ծավալվեցին հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ:


Վերջում ամփոփելով գիտաժողովի աշխատանքները` նախարար Հ.Հակոբյանը փաստեց, որ առաջին անգամ է տեղի ունենում նման համապարփակ քննարկում Հայոց ցեղասպանության մշակութային բաղադրիչի վերաբերյալ: Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի ունեցած կորուստների ուսումնասիրությամբ: Տիկին Հ.Հակոբյանը նաև հնարավոր համարեց դիմել ՄԱԿ-ին` առաջարկելով ընդունել «Մշակութային ցեղասպանությունը» դատապարտող միջազգային կոնվենցիա:


Ամփոփելով խոսքը`տիկին Հ.Հակոբյանը ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում, չեն ճանաչում և չեն դատապարտում Հայոց ցեղասպանության իրողությունը, մասնակից են այն ոճրագործություններին, որ տեղի ունեցան դարասկզբին»:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները