Համաժողովներ

Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով

2009 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ աշխատանքը սկսեց կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը, որին աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, Լիբանան, ինչպես նաեւ Հայաստանից ու Արցախից մասնակցում է շուրջ 320 կարդիոլոգ:

Համամաժողովի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, աշխարհի տարբեր ծայրերից Հայրենիք ժամանած ականավոր գիտնական-սրտաբաններ:

Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ «մարդու առողջությունը գերագույն արժեք է եւ ՀՀ կառավարության ռազմավարության ներքո առողջապահությունը գնահատվել է որպես առաջնահերթ նշանակության ունեցող ոլորտ:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում սրտաբանության ոլորտում ունենք ակնառու հաջողություններ եւ դրա ապացույցն է այն, որ հարեւան երկրներից ժամանում են Հայաստան, որպեսզի անցնեն դիագնոստիկա եւ բուժում»:

Տիկին Հակոբյանն ընդգծեց. «Համաշխարհայնացման եւ ազատականացման, ներքին եւ արտաքին մարտահրավերների պայմաններում առավել մեծանում են ստրեսները, ինչի հետեւանքով էլ տուժում է սիրտը: Այդ օրգանի հետ, որպես օբյեկտ, զբաղվում եք դուք, սիրելի սրտաբաններ, եւ սիրտը առողջ պահելով` դուք նաեւ մարդու հոգեւոր կյանքն եք առողջացնում»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին` համաժողովը հովանավորելու, հանրապետության մարզային եւ համայնքային կազմակերպություններին` ակտիվ արձագանքելու եւ կարեւորագույն միջոցառմանը մասնակցելու համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «առողջապահության շրջանում պետությունն ունի պարտավորություն եւ պետք է ձեւավորել այնպիսի միջավայր, որպեսզի առողջապահության ոլորտում ունենանք տարածաշրջանային կենտրոն: Մեր հանրապետության ռազմավարությունն այն է, որ առաջին հերթին իհարկե ապավինենք համահայկական ներուժին եւ այս համաժողովը դրա վառ վկայությունն է, որը կազմակերպեց եւ անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով»:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ համաժողովը ծրագրված է եղել նախապես իրականացնել համալսարանական մակարդակով, ուսանողների հետ, սակայն ՀՀ սփյուռքի նախարարությունը երկու ամսվա ընթացքում կարողացավ իրականություն դարձնել լայնածավալ միջոցառում եւ պետական շեշտադրում հաղորդել համաժողովին:

Ելույթ ունեցան ՀՀ սրտաբանների ասոցիացիայի նախագահ Կառլեն Ադամյանը, «Ակցիա առողջություն» ասոցիացիայի նախագահ Ավետիս Մատիկյանը, սրտաբանների եւրակովկասյան կոնգրեսի նախագահ Փոլ Բառագան:

Զեկույցներով հանդես եկան ինվիզիվ սրտաբանության ոլորտի անվանի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Սարգսյանը, բ. գ. դ. Զազա Կավտելաձեն, Օլեգ Սուխոռուկովը (Ռուսաստան), դոկտոր Կլոդ Չարմասսոնը (Ֆրանսիա), բ. գ. դ. Օսվալդ Խաչատուրյանը (Սիրիա), դոկտոր, պրոֆեսոր Յուրի Պանիչկինը (Ուկրաինա), Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Վահագն Սարգսյանը, Վահան Մխիթարյանը, Շահեն Խաչատրյանը (Հայաստան): Ի դեպ վերջինս մատնանշեց, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմանը զուգահեռ հարցը պետք է դիտարկել նաեւ սոցիալական տեսանկյունից:

Զեկույցներին հաջորդում էին ակտիվ հարցուպատասխաններ: Ակնհայտ էր, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված վաստակաշատ եւ երիտասարդ հայազգի սրտաբաններին հետաքրքիր եւ օգտակար էր փորձի փոխանակումը:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները