Համաժողովներ

2017-10-13 00:00:00 | Համաժողովներ
Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 13-ին «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը:


Համաժողովին մասնակցում է 38 սփյուռքահայ և օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից և Արցախից կմասնակցի համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ համաժողովը նպատակ ունի նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը: Նա ընդգծեց. «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ևս կարևորվեց Սփյուռքը մասնագիտորեն կազմակերպելու գաղափարը: Այդպիսի բացառիկ մասնագիտական համախմբում է  նաև ստաբանների եվրակովկասյան համաժողովը»:


Նախարարը շնորհակալություն հայտնեց «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանին՝ 6-րդ անգամ Հայրենիքում նման ներկայացուցչական կազմով սրտաբանների համաժողովը կազմակերպելու համար: «Վստահ եմ, որ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը Եվրոպայում կներկայացնի համաժողովի քննարկումների, մասնագիտական փորձի փոխանակության արդյունքները: Սիրելի՛ սրտաբաններ, առողջ հասարակություն ունենալու համար ձեզանից շատ բան է կախված: Համաժողովին մաղթում եմ արգասաբեր գործունեություն», - նշեց Սփյուռքի նախարարը:


Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում կա սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող շուրջ 247 հազար հիվանդ: Նա հույս հայտնեց որ նշանավոր սրտաբանների փորձի փոխանակումն իր նպաստը կբերի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման գործին:


Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին նշեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բազմակողմ է և սրտաբանության ոլորտում մասնագետների ակտիվ կապերը, փորձի փոխանակումը իրենց նպաստը կբերեն երկու երկրների ոլորտների զարգացմանը:


«Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը շնորհակալություն հայտնելով Սփյուռքի և Առողջապահության նախարարություններին՝ ընդգծեց, որ համաժողովը շարունակում է հետաքրքրել ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների մասնագետներին: «Շնորհակալ եմ Փոլ Բարրագանին, որ արդեն 20 տարի է հայ մասնագետների կողքին է և վերապատրաստում է նրանց», - նշեց Մատիկյանը:


Այնուհետև ելույթ ունեցավ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և աշխարհի տարբեր երկրներից ժամանած սրտաբաններին: Բարրագանը շեշտեց, որ ներկաներից շատերն ունեն մասնագիտական լուրջ փորձ և միմյանց լսելու արդյունքում նոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն:


Համաժողովի պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեցին մասնագիտական զեկույցները:

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: