Համաժողովներ

«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողով

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկեց «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը:


Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի ընթացքում հանդես եկան Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբաններ, գրականագետներ, ոլորտի այլ մասնագետներ:


Առաջին նիստը վարում էր սիրիահայ լեզվաբան, մանկավարժ, դասագրքերի հեղինակ, ԵՊՀ դասախոս Հակոբ Չոլաքյանը: Նա հանդես եկավ նաև «Գրական հայերէնի երկու ճիւղերու մերձեցման խնդիրները Սփիւռքահայ դպրոցի համապատասխան փորձի լոյսին տակ» զեկուցումով: Ներկայացնելով արևմտահայերենի դասավանդման հետ կապված խնդիրները Սփյուռքի հայկական դպրոցներում՝ նա հիմնավորեց բազմամշակույթ և բազմալեզու միջավայրերում ապրող և կրթվող հայ երեխաներին մայրենին արդյունավետ կերպով ուսուցանելու համար որոշակի հայեցակարգ և մեթոդներ մշակելու անհրաժեշտությունը:


Ավստրիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը զեկուցեց «Խոհեր արդի հայերենի խնդիրների շուրջ» թեմայով: Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ազգային միասնության հարցում էական դեր ունեն հայերենի երկու գրական ճյուղերի քերականական և ուղղագրական տարբերությունները, «Հարություն» ֆիլմի օրինակով ներկայացրեց անհարկի նորաբանությունների և փոխառությունների հետ կապված խնդիրները :


Բանավոր խոսքում արևմտահայերենի և արևելահայերենի զուգորդումների վերաբերյալ  զեկուցումով հանդես եկավ ԵՊԼՀ դասախոս Սուսաննա Աբազյանը:

ԱՄԷ Շարժայի Օհաննէսեան վարժարանի ուսուցչուհի Հեղնար Կազանջյանը ևս անդրադարձավ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներին՝ ներկայացնելով դասավանդման ընթացքում իր կուտակած փորձը:


Քննարկվող խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

 

Համաժողովի երկրորդ նիստը վարեցին ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը և Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Հիլդա Փանոսեան-Գալֆայեանը:


ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վազգեն Համբարձումյանն անդրադարձավ գրական արևելահայերենի և արևմտահայերենի տերմինաբանության միասնականացման հարցերին:


Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Յակոբ Պալեանը առաջադրեց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանը նպաստող որոշակի քայլեր և ներկայացրեց առաջարկություններ:


«Մեսրոպեան ուխտ» լեզվապահպանական միության նախագահ Նշան Որբերեանը (ԱՄՆ) ներկայացրեց  հայերենի երկու գրական լեզվաճյուղերի առնչության խնդիրները և առաջարկեց  ստեղծել համահայկական տերմինաբանական կոմիտե, քննարկել և ի մի բերել ուղղագրության միասնականացման խնդիրները:


ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նայիրի Մկրտիչեանը ներկայացրեց արևլահայերենի և արևմտահայերենի մերձեցման իր տեսլականն ու լուծման ուղիները: Նա  հանգամանալից անդրադարձավ Սփյուռքի տարբեր համայնքներում օտար լեզուների ազդեցությամբ արևմտահայերենի կրած հնչյունաբանական, քերականական և լեզվամտածողության փոփոխություններին ու ձևախեղումներին, օտարաբանություններին: Նա խոսեց նաև արևմտահայերենով հրապարակվող սփյուռքյան  լրատվամիջոցների լեզվական խնդիրների, Հայաստանում արևմտահայերենի ներկայացվածության ու ուսուցման հարցերի մասին: Ն. Մկրտչյանը առաջարկեց Հայաստանում ստեղծել արևմտահայերենով գործող դպրոցներ,  Սփյուռքում ստեղծել  լեզվի տեսչությանը համարժեք կառույց, որը փորձի նորմավորել լրատվամիջոցների լեզուն և աշխատանքներ կիրականացնի տարբեր համայնքներում արևմտահայերենի կանոնարկման, տարբերությունների նույնականացման ուղղությամբ:


Հայոց լեզվի երկու ճյուղերի ուղղագրության խնդիրների վերաբերյալ զեկուցեցին  ԵՊՀ  դասախոս, պրոֆ. Լևոն Եզեկյանը և ԵՊՄՀ դասախոս դոց. Դավիթ Գյուրջինյանը:


Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը հանդես եկավ «Հայերէնը ֆրանսերէնի շուքին ներքո» թեմայով զեկուցումով՝ անդրադառնալով տարբեր երկրներում այլ լեզուների հետ հայերենի գոյակցության  խնդիրներին:


Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Փանոսեան-Գալֆայեանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ Ռիմա Համբարձումյանը, ԵՊԲՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս Լուսինե Մարգարյանը :


Վերջում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն եղան նոր առաջարկություներ:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: