Համաժողովներ

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը 2014թ. կայացավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ը կայացավ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը, որին մասնակցեցին ոլորտը ներկայացնող 160 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:


Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի քննարկման հիմնական ուղղություններն էին. «Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում», «Հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները», «Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» և «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»:


Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ hամաժողովի 2-րդ լիագումար նիստը, որտեղ ամփոփիչ զեկույցներով հանդես եկան Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի բոլոր  ուղղությունների պատասխանատուները: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Պետական հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցեց Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Րեիսյանը: Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքները ներկայացրեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» թերթի խմբագրապետ Շահան Գանտահարյանը: Նա ներկայացրեց «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքները՝ արձանագրելով, որ ելնելով համազգային առաջնահերթություններից և ներկա մարտահրավերներից, այսուհետ առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի, Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:

 

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Հարգարժան մաեստրո,

Երգչախմբի թանկագին անդամներ,

 

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և նրա տաղանդավոր ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։