Համաժողովներ

Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը

Հուլիսի 15-ին Երևանում մեկնարկեց Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդամիջոցների հանձնախմբի նախաձեռնությամբ և  ՀՀ Սփյուռքի նախարարության համագործակցությամբ կազմակերպված Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը:


Բացման խոսքով հանդես եկավ Հայ Կոթողիկե եկեղեցու հաղորդամիջոցների պատրիարքական հանձնախմբի նախագահ, Հայ Կոթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը՝ համագումարի մասնակիցներին ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ողջույնի ուղերձը:


Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց, որ այս համագումարը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը հայ համայնքներում գործող եկեղեցական հաղորդակցության միջոցների (ԶԼՄ-ների) միջև և մշակել կառուցակարգեր՝ նրանց աշխատանքը քրիստոնեական և ազգային արժեքների տարածմանն ու պահպանմանը լավագույնս ծառայեցնելու համար:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը փոխանցեց մասնակիցներին Ն.Ս.Օ.ՏՏ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի ուղերձը նշելով,  որ համագումարն աննդախադեպ օրինակ է հայ հարանվանության պատմության մեջ, որի մասնակիցները միասնաբար ջանքեր պիտի գործադրեն Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների գործակցության զարգացման ուղղությամբ:


Համագումարի մասնակիցներին Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի օրհնության գիրն ընթերցեց  Հայր Վարդան վարդապետ Գազանճյանը:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով և գործնական աշխատանք մաղթելով համագումարի մասնակիցներին, հայտնեց պետության անվերապահ աջակցությունը բոլոր հայանպաստ նախաձեռնություններում:


Նախարարը նշեց, որ Հայոց Ցեղասպանոթւյան 100-րդ տարելիցի նախաշեմին կազմակերպված համագումարը պետք է օգտագործել որպես միջոց՝ ազգային խնդիրները աշխարհին կազմակերպված և լավագույնս ներկայացնելու ուղղությամբ:


Առանձնացվեցին երկու առանցքային խնդիրներ, որոնց պետք է անդրադառնա ցանկացած հայկական լրատվամիջոց. Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման և Հայկական երկու պետությունների հզորացման հարցերը:


ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց հայաստանյան և Սփյուռքի լրատվամիջոցների կողմից անդրադարձն այն պետություններին, որոնք արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:


«Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց և նրանց ժառանգներին անդրադառնալուց զատ, պետք է բարձրաձայնել նաև մեր մշակութային և հոգևոր կոթողների, եկեղեցիների ոչնչացման, արևմտահայերենի վտանգված լինելու, Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի խնդիրների մասին, - նշեց նախարարը՝ հավելելով, - Պայքարելով հանուն Ցեղասպանության ճանաչման՝ պետք է հատուկ անդրադարձ կատարել Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների կյանքի պատումներին»:


Նշվեց, որ բացահայտ է թուրքական հակահայկական քարոզչությունն ամբողջ աշխարհում, ուստի կարևոր է մեծ ուշադրություն դարձնել և խոսել այն թուրք մտավորականների մասին, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, իսկ լրահավաք աշխատանքներ իրականացնելիս ճշգրտել տեղեկատվության աղբյուրը:


Նախարարը հավաստիացրեց, որ օտար լրատվամիջոցներում գործում են բազմաթիվ հայ լրագրողներ, որոնց ուժերն օգտագործելը մեծապես կօգնի Հայոց Ցեղասպանության մասին տեղեկատվությունն աշխարհի տարբեր երկրներում ճանաչելի դարձնելու գործում:


«Այսօր աշխարհում գործում են 78 հայագիտական կենտրոններ, որոնք նույնպես իրենց խոսքը պետք է բերեն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, - նշեց նախարար Հ.Հակոբյանը, հավելելով,- Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարին մասնակցող բոլոր լրագրողներին հրավիրում եմ մասնակցելու սեպտեմբերին կայանալիք «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից պահանջատիրություն» խորագրով լրագրողների համահայկական 7-րդ համաժողովին»:


Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին համագումարի աշխատանքներին բերած գործուն աջակցության համար՝ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց. «Կցանկանամ, որ Ձեր խրատները դառնան ատաղձ մեր համագումարի մասնակիցների համար»:


Համագումարի ընթացքում զեկուցումների ու քննարկումների միջոցով ներկայացվեցինն Հայ Եկեղեցու հովանավորությամբ գործող եկեղեցական ԶԼՄ-ների գործունեությունը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան» կայքը:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: