Համաժողովներ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում

Մայիսի 26-ին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը:


Հավաք-հանդիպման մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին:


Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը:


ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հավաք-հանդիպման մասնակիցներին, ովքեր աշխարհի տարբեր երկրներից հավաքվել են մասնակցելու և իրենց ուրույն ներդրումը բերելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները կազմակերպելուն ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում:


Վիգեն Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ այս հավաքն արդեն իսկ տեղի է ունենում թանգարան-ինստիտուտի նորակառույց վարչական շենքում:


ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընդգրկումները  տպավորիչ են լինելու:


Վ.Սարգսյանը տեղեկացրեց, որ ս.թ. մարտին կայացած տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումից հետո հաստատվել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանիշը և կարգախոսը: Որպես խորհրդանիշ ընդունվել է անմոռուկ ծաղիկը, որը աշխարհի բոլոր լեզուներով թարգմանվում է՝ չմոռացվող: Կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»:


Վիգեն Սարգսյանը տարածաշրջանային հանձնաժողովներին կոչ արեց համադրել ջանքերը և իրականացվող բոլոր միջոցառումները  արձանագրել, ներկայացնել և լուսաբանել  հավուր պատշաճի:


Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող աշխատանքները:


ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի նպատակն էր՝ թողնել մեկ հայ և այն էլ թանգարանում: Հայերն այսօր ունեն երկու պետություն և օտար ափերում հիմնադրված ու հայանպաստ գործունեություն իրականացնող հայահոծ  հզոր համայնքներ»:


Ներկայացնելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման և հետևանքների վերացման ողջ ընթացքը և ձեռքբերումները՝ նախարարն ընդգծեց, որ նույնիսկ Թուրքիայում իրավիճակի հստակ փոփոխություն է նկատվում:


«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել մեր երկու կաթողիկոսների համայնքային պահանջատիրական կեցվածքը, որն իր անուրանալի դերակատարությունն է ունեցել Հարցի վերհանման գործում»,- նշեց տիկին Հակոբյանը:


Նախարար Հ.Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից վերջին 3 տարիների ընթացքում Ցեղասպանության թեմայով կազմակերպվել է 18 համաժողով և գիտաժողով, որոնց մասնակցել է շուրջ 3000 գիտնական, իրավաբան, փորձագետ և այլ մասնագետներ Սփյուռքից: Անցնող 3 տարիների ընթացքում պատվիրվել է 17 հետազոտություն:


«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում նախարարությունը կազմակերպել է Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականներին, գրողներին նվիրված միջոցառումներ Հայաստանում, Սփյուռքի տարբեր համայնքներում, «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում մի քանի օր շարունակ Սփյուռքից ժամանած երգչախմբերն ու երաժշտախմբերը ներկայացրել են Կոմիտասի երգերը, կազմակերպվել են Ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթներ, մրցանակաբաշխություններ, քայլեր են ձեռնարկվել Ցեղասպանության թեմայով բուհերում մագիստրոսական թեզերը պատրաստելու ուղղությամբ:


Ողջունելով հավաք-հանդիպման մասնակիցներին թանգարան-ինստիտուտի նորակառույց վարչական շենքում՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ շենքի ամբողջական գործարկումից հետո հնարավոր կլինի այցելուներին ներկայացնել 2,5 անգամ ավելի ցուցադրություն: Բացի այդ, թանգարան-ինստիտուտը հանդես կգա նոր՝ գիտաճանաչողական, կրթադաստիարակչական առաքելությամբ:


Հայկ Դեմոյանը կոչ արեց մասսայականացնել սկսված շարժումը, թանգարանի գիտական ֆոնդերի և նոր ցուցադրության համալրման համար թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով կամ պատճենահանման պայմանով տրամադրել Ցեղասպանությունից տուժած ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, վերապրողների հուշագրություններ և բանավոր պատմությունների ձայնագրություններ, ընտանեկան մասունքներ:


Զեկուցումներով հանդես եկան տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները՝  Ֆրանսիայի հանձնախմբի ազգային պատասխանատու Ալեքսի Գովչյանը, Փարիզի Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ  Արա Թորանյանը, Ռումինիայի Հայոց միության նախագաh, սենատոր Վարուժան Ոսկանյանը,   Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբան Հայր Կորյուն վրդ. Բաղդասարյանը, Բրազիլիայի հանձնախմբի նախագահ  Անդրե Կիսաջիքյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի ատենապետուհի Սեդա Խդըշյանը և այլք: Նրանք ներկայացրին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ տարածաշրջաններում իրականացված միջոցառումները և առաջիկա անելիքները:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

07.08.2017  |  Ելույթներ

Սփյուռքը նոր հորիզոնների դիմացՍփյուռքի հայի ինքնահասկացողությունը


Մեծապես զգացված և երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ Պիքվայայի մեջ կազմակերպած եք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնության հիմնախնդիրները եղել և մնում են պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ազգագրության, քաղաքագիտություն, բարոյագիտության մնայուն և հրատապ թեման: Ազգային ինքնության, ազգային պատկանելության, ինքնահասակցողության հարցերը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում են, դառնում առավել բազմաշերտ, բազմերանգ: