Համաժողովներ

Դոնի Ռոստովում կայացավ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը

Նոյեմբերի 16-19-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Դոնի նախիջևանյան հայկական համայնքի, Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ կայացավ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը: Համաժողովին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Ջիլավյանը, նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Ա.Արշակյանը: Համաժողովի աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել ավելի քան 100 հայ երիտասարդ ԱՊՀ երկրներից:


Բացման խոսքով հանդես եկան տեղի հայ համայնքի ղեկավար Հ.Սուրմալյանը, գլխավոր հյուպատոս Ա.Գոմցյանը: «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Համաժողովի մասնակիցները ներկայացնում էին ՌԴ տարբեր շրջաններ (Մոսկվա, Սանկտ- Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Մոզդոկ, Կիսլովոդսկ, Օրենբուրգ, Նիժնի Նովգորոդ, Պերմ, Սարատով և այլն), ինչպես նաև Ուկրաինան, Բելառուսը, Ղրղզստանը և Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները:


Երիտասարդական կազմակերությունները ներկայացրին իրենց  գործունեությունը: Նրանք նախաձեռնություն հանդես բերեցին ստեղծել հակահայկական քարոզչության դեմ պայքարի ճակատ, իրականացնել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն  ուղղված միջոցառումներ և Սփյուռքում հայապահպանությանը նպաստող ծրագրեր:


Համաժողովի ընթացքում երիտասարդ առաջնորդները կիսվեցին իրենց փորձով և ներկայացրին համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու  տարբեր առաջարկություններ: Առաջարկվեց սկսել ԱՊՀ երկրների հայկական  երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհրդի ձևավորման գործընթաց: Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել նախաձեռնող խումբ, որը կմշակի համակարգող խորհրդի կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախաձեռնող խմբում ընդգրկվեցին  տարբեր երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: