Համաժողովներ

«Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկում

Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:


Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա ներկայացրեց արագ փոփոխվող, գլոբալացվող աշխարհում ի հայտ եկած ժողովրդագրական պատկերը և ձևավորված տարբեր ժողովուրդների սփյուռքների ու մասնավորապես հայկական Սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրները:   Նշվեց, որ հարափոփոխ աշխարհում սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականությունը սկսել է վերազգային նշանակություն ձեռք բերել, միջազգային շատ կառույցներ սկսել են զբաղվել սփյուռքի հիմնախնդիրներով, և այդ համատեքստում համազգային ներուժի համախմբումը,  հայապահպանության և հայադարձության խթանման նպատակով իրականացվող աշախատանքների համակարգումը, այս ոլորտում գործակցության ձևերի և ուղիների կատարելագործումը դարձել է անհրաժեշտություն: Նա ներկայացրեց համազգային օրակարգի խնդիրների լուծման ուղղությամբ համայնքների գործունեության կառուցակարգերը վերատեսության ենթարկելու հիմնախնդիրները:


Փոփոխվող Սփյուռքին առչվող հարցադրումների վերաբերյալ իրենց դիրքորոշումներըը, տեսակետներն ու փորձառությունը ներկայացրեցին սփյուռքյան տարբեր տարածաշրջանների, սփյուռքագիտության և դրան առնչվող գիտական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ «Կալիֆորնիա կուրեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, Բոխումի համալսարանի «Սփյուռք և ցեղասպանություն» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Միհրան Դաբաղը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը, ամերիկահայ իրավաբան Կարապետ Քամարյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Խուկասյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, Ղրիմի մշակույթի, արվեստի և տուրիզմի համալսարանի ռեկտոր Օլեգ Գաբրիելյանը, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը, Մյունխենի Լյուդվգ-Մաքսիմիլիան համալսարանի արևելագիտության բաժնի գիտաշխատող Թալին Սուջյանը, ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտաշխատող Շուշանիկ Մակարյանը, սփյուռքագետ Էդվարդ Մելքոնյանը, ինչպես նաև հայկական Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող բազմաթիվ այլ մասնագետներ և գիտնականներ Սփյուռքից և Հայաստանից:


Քննարկման մասնակիցները ներկայացրեցին սփյուռքյան խնդիներին առնչվող արդիական տեսություններ, ու դրանց միտումները, իրենց կողմից իրականացվող ծրագրերը:


Կարևոր քննարկումներ տեղի ունեցան երիտասարդության շրջանում անցյալի վերաբերյալ հիշողության պահպանման, ազգային ինքնության գիտակցության ամրապնդման, հայրենաճանաչության և համազգային ձեռնարկներում նրանց ներգրավվածության, հայոց լեզվի պահպանման, համայնքների կրթական ու մշակութային հարցերի և հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քայլերի ձեռնարկման ուղղությամբ:


Կլոր սեղան-քննարկումն իր ձևաչափով ազատ, բաց քննարկումների հանրագումար էր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  մեծապես կարևորեց նման բանավեճ-քննարկումների դերը սփյուռքագիտության զարգացման, Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչման, նոր կառուցակարգերի մշակման գործում: Նա ընդգծեց Սփյուռքի ներուժի համախմբման, ռեսուրսների փոխշահավետ օգտագործման կարևորությունը, այդ թվում ՀՀ հանրային, մասնավոր հատվածներում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը:  Նախարար Հ. Հակոբյանը հավաստիացրեց, որ քննարկմանն մասնակիցների առաջարկությունները կուսումնասիրվեն և կօգտագործվեն Հայաստան-Սփյուռք գործակցության արդիականացման և Սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականության բարեփոխման գործընթացում:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: