Համաժողովներ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողով

Սեպտեմբերի 19-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը:


Համաժողովին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:


Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի, հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների գործունեությունը, ՀՀ արտաքին քաղաքականության արդի խնդիրներ:


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ «Ժողովրդական դիվանագիտության հիմնախնդիրները» թեմայով քննարկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ:


Այնուհետև քննարկումները շարունակվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունում, ուր նախարար Սեյրան Օհանյանի և նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ քննարկվեցին ՀՀ պաշտպանությանը  վերաբերող խնդիրներ:


Համաժողովն իր աշխատանքային առաջին օրն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարությունում Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման խնդիրների քննարկումով:


Համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 19-21-ը Երևանում, որին մասնակցում են Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների շուրջ 50 ներկայացուցիչ Սփյուռքից, ՀՀ-ից և Արցախից:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: