Համաժողովներ

Տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում

Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը:


Հավաք-հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահներ Գեորգի Տեր-Ղազարյանը և Վլադիմիր Աղայանը, հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հյուրեր:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հավաքի մասնակիցներին ու հյուրերին, խոսեց Սփյուռքի հիմնախնդիրների մասին,կարևորեց լեզվի պահպանության հարցը: «Մտահոգիչ է, որ Լատինական Ամերիկայում, ԱՊՀ երկրներում երիտասարդությունը համարյա չի խոսում հայերեն: ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր, միջոցառումներ՝ հայոց լեզուն պահպանելու և տարածելու նպատակով», ասաց նա:


Ներկաներին ողջունեց և Սփյուռքում հայապահպանության խնդիրների մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մասնավորապես ասաց. «Վստահ եմ, որ այս հավաքը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասին: Երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, այն ողնաշարն են, որի շուրջ պետք է համախմբվի սփյուռքը: Համահայկական կառույցների գլխավոր նպատակը պետք է լինի հայապահպանությունը, սփյուռքի ներուժի համախմբումը, ազգային ինքնության պահպանումը»:


«Ինչպես պահպանել լեզուն, հայրենիքի, ազգային ավանդույթների,  մայրենիի նկատմամբ հետաքրքրություն ու սեր սերմանել երիտասարդության մեջ» հարցի շուրջ ծավալվեց շատ լուրջ քննարկում:


Առաջարկություններով հանդես եկան ու իրենց դիտարկումները ներկայացրեցին Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվայի, Խաբարովսկի, Աստրախանի, Սոչիի, Սամարայի, Կալինինգրադի, Սակտ Պետերբուրգի, Տվերի համայնքների ղեկավարները:


ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփեց  ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը: Նախանշվեցին հիմնախնդիրները, հստակեցվեցին հետագա անելիքները, առաջարկվեցին հնարավոր լուծումներ:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: