Համաժողովներ

Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողով

2013թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որին մասնակցեցին  շուրջ 60 ներկայացուցիչ աշխարհի 18 երկրից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա):


Համաժողովի մասնակիցները հանդիպումներ ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Համաժողովի թեմատիկան էր.

  1. Ժողովրդական դիվանագիտության հիմնախնդիրները,
  2. ՀՀ պաշտպանության հիմնախնդիրները,
  3. Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնախնդիրները,
  4. ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրները,
  5. ԼՂՀ հիմնախնդիրների կարգավորման գործընթացը,
  6. ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: