Համաժողովներ

«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2013 թ. ապրիլի 22-24-ը Երևանում անցկացվեց «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 500 երիտասարդ հետևյալ երկրներից՝ Աբխազիայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Թուրքմենստանից, Իրանից, Իրաքից, Իսրայելից, Լատվիայից, Լիբանանից, Հորդանանից, Ղազախստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Հայաստանից (Երևան, Գավառ, Վանաձոր, Գյումրի), ներառյալ Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողները, ԼՂՀ-ից:


Համաժողովին մասնակցեցին նաև չհայտագրված երիտասարդներ: Նրանք հետևյալ բուհերից էին՝ ԵՊՀ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, ՀՊՃՀ, ԵՃՇՊՀ, ԵՊԼՀ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆրանսիական համալսարան, Մխիթարեան կրթահամալիր, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, Վիճակագրության, ինֆորմատիկայի և էկոնոմիկայի Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, ինչպես նաև սիրիահայեր: Արդյունքում համաժողովին մասնակցեց ավելի քան 550 երիտասարդ:


Ապրիլի 22-ին համաժողովի բացումը տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Ներկա էին պետական պաշտոնյաներ, ուսանողներ, հյուրեր: Առաջին նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ընդմիջումից հետո մասնակիցներն ունկնդրեցին ՀՀ սփյուռքի նախարարության անցած ուղու, իրականացրած ծրագրերի մասին պատմող ֆիլմը, այնուհետև շարունակված նիստը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալները: Առաջին օրը հնչեց շուրջ 50 ելույթ:


Ապիլի 23-ին համաժողովն անցավ քննարկումների տեսքով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում կայացան 3 թեմատիկ նիստեր՝ «Երիտասարդության հիմնախնդիրներ» (նիստավարներ` Ա. Տեր-Հովակիմյան, Ա.Մխիթարյան), «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» (նիստավարներ` Դ.Կարապետյան, Ա.Գալստյան, Գ.Մնացականյան) և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» (նիստավարներ` Վ.Ջիլավյան, Է.Հովհաննիսյան, Ա.Մարուքյան):


Համաժողովի սփյուռքահայ մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ խորհրդանշական ծառատունկ իրականացրին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գտնվող Սփյուռքի այգում: Ապա երիտասարդները հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. ամփոփվեցին թեմատիկ նիստերը, ներկայացվեցին քննարկումների արդյունքները:


Համաժողովի մասնակիցները միաձայն ընդունեցին հայտարարության տեքստը, որից հետո ցուցադրվեց Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը, ապա կազմակերպվեց քննարկում: Երեկոյան երիտասարդները մասնակցեցին Ազատության հրապարակ– Ծիծեռնակաբերդ ջահերով երթին:


Համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ պետական այրերի հետ, այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Գևորգյան ճեմարան և Մայր Տաճարի գանձարան, ՀՀ Ազգային Ժողով, որտեղ հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: