Համաժողովներ

Օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ իրականացված Օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողովը տեղի ունեցավ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը ս.թ. հուլիսի 12-15-ը, որի իրականացմանն աջակցեցին Համաշխարհային հայկական կոնգրեսը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:


Համաժողովին մասնակցեց 59 պատվիրակ՝ Հայաստանից` 24, Արցախից` 1, Սփյուռքից` ԱՄՆ, Անգլիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Կանադա, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա՝ 34 հոգի:


Համաժողովի բացման արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչեցմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա նշեց. «2005 թվականից պարբերական է դարձել այսպիսի համաժողովների կազմակերպումը: Մենք փորձում ենք առավել ամրապնդել Հայաստան-Սփյուռք միասնական գրական դաշտը: Մեր օտարագիր գրողները թարգմանվում և տպագրվում են հայերեն: Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը կազմակերպչական հարցերում մշտապես աջակցելու և մեր կողքին կանգնելու համար, ինչի արդյունքում մեծացել է Հայաստան այցելող մեր հեղինակների երկրների աշխարհագրությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ այս համաժողովին մասնակցում է 20 նոր բանաստեղծ»:


Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: «Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության այս համատեղ ծրագիրը կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը», - նշված էր նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքում:


Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, փոխանցելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը, կարևորեց համաժողովում միմյանց հետ շփումների հնարավորությունները:


Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը նման համաժողովի կազմակերպման համար՝ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը նշեց, որ դժվար է Սփյուռքում հայ մնալ և այս առումով շատ կարևոր է օտարագիր գրողների դերը Սփյուռքի համայնքներում նոր սերնդի հայեցի դաստիարակման գործում: Արփի Վարդանյանը նշեց նաև, որ ՀԲԸՄ-ն մշտապես սիրով է հովանավորում նման նախաձեռնությունները:


Համաժողովի առաջին նիստը նվիրված էր Վիլյամ Սարոյանին, որն իրականացվեց նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:


Դավիթ Կարապետյանը համառոտ ներկայացրեց «Մեր մեծերը» ծրագրի նպատակը: Ապա ելույթներով հանդես եկան մասնակիցները:


Կազմակերպվեց նաև նոր գրքերի շնորհանդես, որից հետո գրողներն այցելեցին Կեչարիս վանական համալիր:


Համաժողովի երկրորդ օրը սկսվեց «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրով լիագումար նիստով, որին հաջորդեցին գրական ընթերցումները. գրողները կարդում էին իրենց ստեղծագործությունները, որից հետո ներկայացվեցին նոր գրքեր:


Երրորդ օրը մասնակիցները մեկնեցին Էջմիածին և հանդիպեցին Գերագույն խորհրդի նախագահ, Մայր տաճարի լուսարարապետ Հովհան եպիսկոպոսին, որն իր խոսքում կարևորեց լեզվի և գրականության դերն ազգային ինքնության պահպանման գործում, ապա պատասխանեց գրողների մի քանի հարցերի: Հետո նրանք գնացին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, պսակ և ծաղիկներ դրեցին, այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հետո մեկնեցին Սևան և Նորատուս:


Համաժողովի վերջին օրը պատվիրակներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն՝ նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման: Ապա մասնակցեցին «Արի տուն» ծրագրի հերթական փուլի բացման հանդիսությանը:


Նախարար Հրանուշ Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող  Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ում 70-ամյակն էր այդ օրը: Իսկ «Արի տուն» ծրագրի մասնակից պատանիներին և աղջիկներին կոչ արեց օրինակ վերցնել օտար ափերում ապաստանած, բայց իրենց հայեցի դիմագիծը չկորցրած գրողներից, բանաստեղծներից:


Համաժողովի մասնակիցները նաև ծանոթացան ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայության հետ տարվող աշխատանքներին:


Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին նվիրեց նախարարության պատվերով և նախաձեռնությամբ լույս տեսած «Գրական Սփյուռք» և «Սփյուռք» տարեգրքերը, ինչպես նաև մի քանի այլ աշխատություններ:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: