Համաժողովներ

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2013թ. հուլիսի 5-6-ին Երևանում անցկացվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը՝ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի արդյունքում ստեղծված «Իրավաբանների համահայկական խորհրդակցություն» համահայկական մասնագիտական կազմակերպության հետ համատեղ:


Համաժողովին մասնակցում էր ՀՀ-ից, ԼՂՀ-ից և 17 երկրներից ժամանած շուրջ 150 իրավաբան, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Համաժողովի ընթացքում անցկացվեցին թեմատիկ քննարկումներ.


1.Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և հայ իրավական միտքը,

2.Հայոց ցեղասպանություն. հետևանքների վերացման իրավական հիմնահարցեր,

3.Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցեր և այլն:


Համաժողովին մասնակցել այն իրավագիտության բնագավառի այն մասնագետները, որոնց թեկնածությունները ներկայացվել և երաշխավորվել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, ինչպես նաև նրանք, ովքեր.


1.մասնակցել են Իրավաբանների համահայկական առաջին համաժողովին,

2.անդամակցում են «Իրավաբանների համահայկական խորհրդակցություն» կազմակերպությանը,

3.զբաղվում են Հայոց ցեղասպանության խնդիրներով,

4.ցանկանում են մասնակցել համաժողովին անհատական կարգով:


Համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ պետական այրերի հետ, այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Համաժողովն իր աշխատանքներն ամփոփեց հայտարարության ընդունմամբ, ըստ որի նախատեսվում է ստեղծել հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: