Համաժողովներ

«Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը

Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: Նախարար Հ. Հակոբյանը բացման խոսքում շնորհավորեց բոլորին համազգային տոնի առթիվ և նշեց.« Լեզուն աշխարհասփյուռ հայության գոյության և շարունակականության հիմքն է, ինքնության կերտման  շարժիչ ուժը: Լեզվի կորուստն ազգային ինքնության կորուստն է, լեզվամտածողության, ազգի հոգեբանական կերտվածքի կորուստը, տանում է ձուլման ու օտարացման»: Անդրադառնալով տարբեր ոլորտներում ոսկեղենիկ մայերենիի անաղարտության պահպանման հիմնախնդիրներին, Հ. Հակոբյանը առանձնահատուկ շեշտեց. «Ի տարբերություն արևելահայերենի արևմտահայերենը մնացել է անտուն ու անհայրենիք, անհատների ու կազմակերպությունների հոգածության ներքո, բարերարների քմահաճույքից կախված»:


ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը բացման խոսքում, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը գիտաժողովը նախաձեռնելու  համար, ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և գոհունակություն հայտնեց ԳԱԱ-ում լեզվաքաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար:


Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. դոցենտ Վիկտոր Կատվալյանը, ով հիշատակեց 2005թ ՀՀ ԱԺ-ում Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելով ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր:


Գիտաժողովին մասնակցում էին նաև անվանի լեզվաբաններ, հայագետներ, գրականագետներ ՀՀ ԲՈՒՀ-երից, լեզվական հիմնախնդիրներով  զբաղվող մասնագետներ:


Լեզվաքաղաքականության արդի հիմնախնդիրների, մայրենիի դասավանդման, եթերի և մամուլի լեզվի անաղարտության վերաբերյալ հետաքրքիր զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն բ. գ. դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ  ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ բ.գ.դ., պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ բ.գ.դ, պրոֆեսոր, Աելիտա Դոլուխանյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը և այլք:


Գրահրատարակչական և տպագրական ակտիվ գործունեություն ծավալելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հայագիտական գործունեության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» համատեղ մեդալով պարգևատրվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: