Համաժողովներ

2010թ. հոկտեմբերի 12-16-ը կկայանա լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը

2010թ. հոկտեմբերի 12-16-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախում կկայանա «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հայ լրագրողներ:

2010թ. սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական համաժողովը

ՀՀ սփյուռքի նախարարությունը ս/թ սեպտեմբերի 6-7-ը Երևանում անց է կացնում  կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա և այլն) գործիչների  համահայկական համաժողով:

«Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» գիտագործնական խորհրդաժողով

Հուլիսի 3-ին Ծաղկաձորի գրողների միության դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողով

Հուլիսի 2-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով միջազգային համաժողովը:

«Հայ ինքնության որակների պահպանման հիմնախնդիրը խառնամուսնություններում» գիտագործնական խորհրդաժողով

Ապրիլի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» թեմայով գիտագործնական երկօրյա համաժողովը, որն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

«Մշակութային Եղեռն» միջազգային գիտաժողով

Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպվել էր միջազգային գիտաժողով` մշակութային ցեղասպանություն թեմայով:

Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ աշխատանքը սկսեց կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը

Իրավաբանների համահայկական առաջին համաժողով

2009թ. սեպտեմբերի 18-21-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը: Համաժողովին աշխարհի 17 երկրներից մասնակցեցին 70-ից ավելի սփյուռքահայ իրավաբաններ, 9 իրավաբան Արցախից եւ 62-ը` Հայաստանի Հանրապետությունից:

Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը

2009թ. ապրիլի 21-24-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ անցկացվեց ճարտարապետների համահայկական համաժողով, որը կրում էր «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» խորագիրը:

«1946-1948 թվականների հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» գիտաժողով

2008թ. դեկտեմբերի 12-14-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը, գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը եւ «Նորավանք» հիմնադրամը Ծաղկաձորում անցկացրեց գիտաժողով «1946-1948թթ. հայրենադարձությունը եւ դրա դասերը: Հայրենադարձության հիմնախնդիրներն այսօր» խորագրով:


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2010  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

Սփյուռքի հայկական ուսումնական դպրոցների հարգարժան տնօրեններ, ուսուցիչներ, սիրելի ծնողներ և սաներ, իմ աննման հայեր և հայուհիներ, սիրով և ջերմությամբ եմ շնորհավորում Ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, հաջողություններով լի ուսումնական տարի:

21.08.2010  |  Ելույթներ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ս.թ. օգոստոսի 21-ին Այնճարում ելույթ ունեցավ Այնճարի 70-ամյակի եւ Մուսա լեռան հերասամարտի 95-ամյակի կապակցությամբ:

Տեղեկատվական անկյուն

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները