ՖԻՐԴՈՒՍ ԱՐՍԵՆԻ ԶԱՔԱՐՅԱՆ
Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 15-ին Արարատի մարզի Ավշար գյուղում:
1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1981թ. ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը, աշխատանքի է անցել Հայաստանի ազգագրության պետական թանգարանում որպես գիտաշխատող:
1982-1985թթ. աշխատել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ:
1985-1986թթ. ղեկավարել է Արարատի ԻՏ տեխնիկումի, իսկ 1986-1989 թվականներին` Արարատի շրջանի կոմերիտական կազմակերպությունները:
1989-1991թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ Դոնի Ռոստովի Հյուսիս Կովկասյան սոցիալ-քաղաքական ինստիտուտը` ստանալով քաղաքագետի եւ սոցիոլոգի որակավորում:
1991-1993թթ. զբաղվել է մանկավարժությամբ:
1993-1996թթ. եղել է Արարատի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1995-1999թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր:
1998-2000թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2000-2001թ. աշխատել է ՀՀ Վարչապետի խորհրդական:
2001-2003թթ. եղել է Երեւանի քաղաքապետի տեղակալ:
2003-2009թթ. պետական մարմիններում չի աշխատել:
2009թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար:




