Նախարարի խորհրդականներ

 

Նախարարի խորհրդականը`


1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իրենց աշխատանքային ծրագրերը.

 

2)նախարարին պարբերաբար ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին, ինչպես նաև` առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

 

3) կազմակերպում է սփյուռքահայերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելություններ.

 

4) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, սփյուռքում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

 

5) մշակում է ծրագրերի, միջոցառումների նախագծեր, պատրաստում տեղեկատվական նյութեր, ներկայացնում առաջարկություններ, անցկացնում հետազոտություններ.

 

6) նախարարի որոշմամբ` կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

 

7) նախարարի հանձնարարությամբ` հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումները.

 

8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: