2010թ. ծրագրեր
1. Սփյուռքի երիտասարդների Հայաստան պարբերական այցելությունների` «Արի Տուն» 2010թ. ծրագրի մշակում և իրականացում:
ՀՀ կառավարության 11.03.2010թ. N9 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել «Սփյուռքի երիտասարդության դեպի Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Կրկնակի ավելացել է ծրագրի մասնակիցների թիվը` 2009թ. 307-ի փոխարեն այս տարվա 6 փուլերի արդյունքում Հայաստան այցելեց սփյուռքահայ 560 երիտասարդ: Ընդլայնվել է մասնակցության երկրների աշխարհագրությունը, 2009-ին 14 –ից 2010-ին հասնելով 26-ի: Հետադարձ արձագանք է գտել սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան ընտանիքներում հյուրընկալությունը. մի շարք երկրներից ցանկություն են հայտնել իրենց ընտանիքներում ընդունել Հայաստանի հյուրընկալ ընտանիքների երիտասարդների: Դեկտեմբերին Հոլանդիայում հյուրընկալվեց հայաստանյան ընտանիքների երիտասարդների խումբը:
Այս տարի Երևանից բացի 150 սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալվել են Արարատի, Արմավիրի Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2011թ. ծրագրին մասնակցելու է 800 երիտասարդ, ծրագիրն իրականացվելու է նաև հյուրընկալ ընտանիքների և ճամբարային համակարգի զուգորդմամբ:
2. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագրի մշակում և իրականացում:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրային միջոցառումներին մասնակցել են շուրջ 1500 անհատ կատարողներ, գեղարվեստական խմբեր, արվեստագետներ` աշխարհի տարբեր երկրներից: Իրականացվել են 34 միջոցառումներ, որոնցից` մի շարք մասնագիտական համահայկական համաժողովներ, կատարողական արվեստի օրերը Երևանում և մարզերում, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը, Մոսկվայի հայկական թատրոնի, Բեյրութի ՀԲԸՄ հայ երիտասարդական ընկերակցության «Վահրամ Փափազյան»-ի անվ. թատրոնի հյուրախաղերը, պարուսույցների վարպետության դասընթացները, երգչախմբային երաժշտության քնարերգության համերգներ, հայաստանյան և սփյուռքյան թատրոնների ներկայացումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
3. Մասնագիտական համաժողովների, գիտաժողովների կազմակերպում:
Տարվա ընթացքում կազմակերպվել է 11 համահայկական համաժողովներ և միջոցառումներ,այդ թվում`
«Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում», «Մշակութային ցեղասպանություն» գիտաժողովները,
«Արևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները» գիտաժողովը և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովը,
«Հայրենիք-Սփյուռք հարաբերություններ» և «Հայրենադարձության հայեցակարգ և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենք» միջազգային կլոր սեղաններ` միջազգային փորձագետ ներկայացուցիչների մասնակցությամբ,
Շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան,
Սփյուռքահայ կերպարվեստի գործիչների «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» համահայկական համաժողովը,
Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական առաջին հավաքը,
«21-րդ դարի մարտահրահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը,
Ֆինանիսիտների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը:
4. 2010թ. ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության` «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի աշխատանքների համակարգում և կազմակերպում;
«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության «Լավագույն հայկական կրթօջախ» և «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթներին մասնակցեցին համապատասխանաբար 62` 31 մեկօրյա և 31 ամենօրյա կրթօջախներ և 56 լրատվամիջոց: Մրցույթների արդյունքներն ամփոփվել են ս. թ. հոկտեմբերին:
5. Սփյուռքահայ նշանավոր անհատների մեծարման միջոցառումների` «Մեր մեծերը» ծրագրի կազմակերպում և անցկացում:
Այս տարի ծրագիրը նվիրված էր ազգային անվանի գործիչներ Միսակ Մանուշյանի, Վարդգես Սուրենյանցի, Պողոս Նուբարի, Լազարյան եղբայրների, Մխիթար Սեբաստացու, Լևոն Շանթի մեծարմանը: Մեծարման ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում և Սփյուռքում: ՀՀ բուհերում, Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, սփյուռքահայ համայնքների կրթօջախներում կազմակերպվել են համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր: Վերահրատարակվել է 1977թ. Վենետիկում լույս տեսած Մ. Սեբաստացի լուսանորոգ և ռահվիրահ» գիրքը: «Արարատ» հեռուստաալիքով ցուցադրվել է ծրագրում ընդգրկված մեծերին նվիրված հեռուստահաղորդումների շարք:
6. Մայրենիի տարի ծրագրի իրականացում
ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով 2010 թվականը հայտարարվել Հայաստանում և Սփյուռքի համայնքներում բազմաթիվ միջոցառումներ` հանդիսություններ, գիտելիքի և է Մայրենիի տարի: Կազմակերպվել են հանդիսավոր տոնակատարություն, երթ, այցելություն Մ. Մաշտոցի գերեզման, դպրության սեպտեմբերյան տոներ, հայ գրքին, հայ տպագրությանը, մեծանուն գրողների և բանաստեղծների մեծարման երեկոներ, նշանավոր հայագետներին նվիրված ցերեկույթներ, լեզվաձոնի հանդեսներ, հանդիպումներ հայ գրական գործիչների և հայ լրագրողների հետ, մանկական ստեղծագործությունների, աշակերտական շարադրությունների, նկարների մրցույթներ, ցուցահանդեսներ, տասնյակ բաց դասեր:
7. Սփյուռքի հանրակրթական հաստատությունները, համայնքային կազմակերպությունները ուսումնական, մանկական, գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականությամբ, ՀՀ խորհրդանիշերով ապահովման կազմակերպում:
Աշխատանքներ են տարվել հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգման ուղղությամբ, դրանցից` ՀՀ ԿԳՆ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրերի իրականացման, Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի իրականացման ուղղությամբ::
Իրականացվել են «Սփյուռք» տարեգիրք պարբերականի հրատարակման և «Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում համայնքներին» ծրագրերը:
Հրատարակվել է «Սփյուռք 2009» տարեգիրքը` 3000 օրինակով, տրամադրվել է աշխարհի 50 երկրների հայկական կազմակերպութուններին և համայնքային կառույցներին:
Զգալիորեն ավելացել է Սփյուռքին տրամադրվող գրականության ծավալը: 2010թ. Սփյուռքի կրթօջախներին, մշակութային հաստատություններին են տրամադրվել շուրջ 52.000 կտոր գրականություն, ուսումնաօժանդակ նյութեր: Միայն ՀՀ ՍՆ միջոցով ՀՀ ԿԳՆ են փոխանցվել 63 հայտեր:
Նախարարությունը կազմակերպել է նաև գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական գրականության հավաքագրում և առաքում. շուրջ 10.500 կտոր գրականություն: Սփյուռքյան կառույցներին են առաքվել նաև ՀՀ խորհրդանիշեր:
8. Մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնմանն ուղղղված աշխատանքների իրականացում: «Քույր դպրոցներ» ծրագիր:
Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ տարածաշրջանների երկրների հայ համայնքներում ստեղծվել են ավելի քան մեկ և կես տասնյակ մեկօրյա դպրոցներ:
Հայաստանի և Սփյուռքի շուրջ 2 տասնյակ կրթօջախների միջև <Քույր դպրոցներ> ծրագրով հաստատվել է համագործակցություն:
9. ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքների կազմակերպում:
Մշակվել է սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքների հայեցակարգ: հայեցակարգ: Ստեղծվել է ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհուրդ:
10. «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիր:
Մշակվել է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողների ճեմուղի ստեղծելու ծրագիրը: Օրենքով սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, հաղթող ճանաչված կազմակերպությունը ներկայումս իրականացնում է ծրագիրը:
11. «Հայաստան-Սփյուռք» թեմատիկ տեսախորհրդաժողովների, հեռուստակամուրջների կազմակերպում:
Կազմակերպվել են Երևան-Բեյրութ` «Ռադիո Սևան»-ի, Երևան-Անջելես` Դավթյան-Մայրամյան կրթական հիմնադրամի, Երևան-Մոսկվա` Մոսկվայի և Կիևի հայկական երիտասարդական կազմակերպությունների, Եկատերինբուրգի հայ համայնքի, Ուրալի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հետ տեսախորհրդակցություններ:
12. Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում հավանության է արժանացել Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը: Մշակվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Աշխատաքներ են տարվել տարածաշրջանների հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդներ ստեղծելու և համապատասխան ծրագրեր մշակելու ուղղությամբ:
Մշակվել է 2011թ. նախատեսվող Սփյուռքի համայնքների և կազմակերպությունների ղեկավարների համահայկական համաժողովի ծրագիր-ժամանակացույցը:
1. Սփյուռքի երիտասարդների Հայաստան պարբերական այցելությունների` <Արի Տուն> 2010թ. ծրագրի մշակում և իրականացում:
ՀՀ կառավարության 11.03.2010թ. N9 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել <Սփյուռքի երիտասարդության դեպի Հայաստան պարբերական այցելությունների <Արի տուն> 2010 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Կրկնակի ավելացել է ծրագրի մասնակիցների թիվը` 2009թ. 307-ի փոխարեն այս տարվա 6 փուլերի արդյունքում Հայաստան այցելեց սփյուռքահայ 560 երիտասարդ: Ընդլայնվել է մասնակցության երկրների աշխարհագրությունը, 2009-ին 14 –ից 2010-ին հասնելով 26-ի: Հետադարձ արձագանք է գտել սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան ընտանիքներում հյուրընկալությունը. մի շարք երկրներից ցանկություն են հայտնել իրենց ընտանիքներում ընդունել Հայաստանի հյուրընկալ ընտանիքների երիտասարդների: Դեկտեմբերին Հոլանդիայում հյուրընկալվեց հայաստանյան ընտանիքների երիտասարդների խումբը:
Այս տարի Երևանից բացի 150 սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալվել են Արարատի, Արմավիրի Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2011թ. ծրագրին մասնակցելու է 800 երիտասարդ, ծրագիրն իրականացվելու է նաև հյուրընկալ ընտանիքների և ճամբարային համակարգի զուգորդմամբ:
2. <Մեկ ազգ, մեկ մշակույթ> համահայկական մշակութային փառատոնի ծրագրի մշակում և
Իրականացում:
<Մեկ ազգ, մեկ մշակույթ> համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրային միջոցառումներին մասնակցել են շուրջ 1500 անհատ կատարողներ, գեղարվեստական խմբեր, արվեստագետներ` աշխարհի տարբեր երկրներից: Իրականացվել են 34 միջոցառումներ, որոնցից` մի շարք մասնագիտական համահայկական համաժողովներ, կատարողական արվեստի օրերը Երևանում և մարզերում, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը, Մոսկվայի հայկական թատրոնի, Բեյրութի ՀԲԸՄ հայ երիտասարդական ընկերակցության <Վահրամ Փափազյան>-ի անվ. թատրոնի հյուրախաղերը, պարուսույցների վարպետության դասընթացները, երգչախմբային երաժշտության քնարերգության համերգներ, հայաստանյան և սփյուռքյան թատրոնների ներկայացումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
3. Մասնագիտական համաժողովների, գիտաժողովների կազմակերպում:
Տարվա ընթացքում կազմակերպվել է 11 համահայկական համաժողովներ և միջոցառումներ,այդ թվում`
<Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում>, <Մշակութային ցեղասպանություն> գիտաժողովները,
<Արևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները> գիտաժողովը և <Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում> համաժողովը,
<Հայրենիք-Սփյուռք հարաբերություններ> և <Հայրենադարձության հայեցակարգ և <Հայրենադարձության մասին> ՀՀ օրենք> միջազգային կլոր սեղաններ` միջազգային փորձագետ ներկայացուցիչների մասնակցությամբ,
Շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան,
Սփյուռքահայ կերպարվեստի գործիչների <Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը> համահայկական համաժողովը,
Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական առաջին հավաքը,
<21-րդ դարի մարտահրահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը> լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը,
Ֆինանիսիտների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը:
4. 2010թ. ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության` <Լավագույն հայկական կրթօջախ> մրցույթի աշխատանքների համակարգում և կազմակերպում;
<Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար> մրցանակաբաշխության <Լավագույն հայկական կրթօջախ> և <Լավագույն հայկական լրատվամիջոց> մրցույթներին մասնակցեցին համապատասխանաբար 62` 31 մեկօրյա և 31 ամենօրյա կրթօջախներ և 56 լրատվամիջոց: Մրցույթների արդյունքներն ամփոփվել են ս. թ. հոկտեմբերին:
5. Սփյուռքահայ նշանավոր անհատների մեծարման միջոցառումների` <Մեր մեծերը> ծրագրի կազմակերպում և անցկացում:
Այս տարի ծրագիրը նվիրված էր ազգային անվանի գործիչներ Միսակ Մանուշյանի, Վարդգես Սուրենյանցի, Պողոս Նուբարի, Լազարյան եղբայրների, Մխիթար Սեբաստացու, Լևոն Շանթի մեծարմանը: Մեծարման ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում և Սփյուռքում: ՀՀ բուհերում, Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, սփյուռքահայ համայնքների կրթօջախներում կազմակերպվել են համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր: Վերահրատարակվել է 1977թ. Վենետիկում լույս տեսած Մ. Սեբաստացի լուսանորոգ և ռահվիրահ> գիրքը: <Արարատ> հեռուստաալիքով ցուցադրվել է ծրագրում ընդգրկված մեծերին նվիրված հեռուստահաղորդումների շարք:
6. Մայրենիի տարի ծրագրի իրականացում ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով 2010 թվականը հայտարարվել Հայաստանում և Սփյուռքի համայնքներում բազմաթիվ միջոցառումներ` հանդիսություններ, գիտելիքի և է Մայրենիի տարի: Կազմակերպվել են հանդիսավոր տոնակատարություն, երթ, այցելություն Մ. Մաշտոցի գերեզման, դպրության սեպտեմբերյան տոներ, հայ գրքին, հայ տպագրությանը, մեծանուն գրողների և բանաստեղծների մեծարման երեկոներ, նշանավոր հայագետներին նվիրված ցերեկույթներ, լեզվաձոնի հանդեսներ, հանդիպումներ հայ գրական գործիչների և հայ լրագրողների հետ, մանկական ստեղծագործությունների, աշակերտական շարադրությունների, նկարների մրցույթներ, ցուցահանդեսներ, տասնյակ բաց դասեր:
7. Սփյուռքի հանրակրթական հաստատությունները, համայնքային կազմակերպությունները ուսումնական, մանկական, գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականությամբ, ՀՀ խորհրդանիշերով ապահովման կազմակերպում:
Աշխատանքներ են տարվել հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգման ուղղությամբ, դրանցից` ՀՀ ԿԳՆ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրերի իրականացման, Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի իրականացման ուղղությամբ::
Իրականացվել են <Սփյուռք> տարեգիրք պարբերականի հրատարակման և <Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում համայնքներին> ծրագրերը:
Հրատարակվել է <Սփյուռք 2009> տարեգիրքը` 3000 օրինակով, տրամադրվել է աշխարհի 50 երկրների հայկական կազմակերպութուններին և համայնքային կառույցներին:
Զգալիորեն ավելացել է Սփյուռքին տրամադրվող գրականության ծավալը: 2010թ. Սփյուռքի կրթօջախներին, մշակութային հաստատություններին են տրամադրվել շուրջ 52.000 կտոր գրականություն, ուսումնաօժանդակ նյութեր: Միայն ՀՀ ՍՆ միջոցով ՀՀ ԿԳՆ են փոխանցվել 63 հայտեր:
Նախարարությունը կազմակերպել է նաև գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական գրականության հավաքագրում և առաքում. շուրջ 10.500 կտոր գրականություն: Սփյուռքյան կառույցներին են առաքվել նաև ՀՀ խորհրդանիշեր:
8. Մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնմանն ուղղղված աշխատանքների իրականացում: <Քույր դպրոցներ> ծրագիր:
Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ տարածաշրջանների երկրների հայ համայնքներում ստեղծվել են ավելի քան մեկ և կես տասնյակ մեկօրյա դպրոցներ:
Հայաստանի և Սփյուռքի շուրջ 2 տասնյակ կրթօջախների միջև <Քույր դպրոցներ> ծրագրով հաստատվել է համագործակցություն:
9. ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքների կազմակերպում:
Մշակվել է սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքների հայեցակարգ: հայեցակարգ: Ստեղծվել է ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհուրդ:
10. <Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում> ծրագիր:
Մշակվել է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողների ճեմուղի ստեղծելու ծրագիրը: Օրենքով սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, հաղթող ճանաչված կազմակերպությունը ներկայումս իրականացնում է ծրագիրը:
11. <Հայաստան-սփյուռք> թեմատիկ տեսախորհրդաժողովների, հեռուստակամուրջների կազմակերպում:
Կազմակերպվել են Երևան-Բեյրութ` <Ռադիո Սևան>-ի, Երևան-Անջելես` Դավթյան-Մայրամյան կրթական հիմնադրամի, Երևան-Մոսկվա` Մոսկվայի և Կիևի հայկական երիտասարդական կազմակերպությունների, Եկատերինբուրգի հայ համայնքի, Ուրալի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հետ տեսախորհրդակցություններ:
12. Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում հավանության է արժանացել Հայրենադարձության գործընթացի
կազմակերպման հայեցակարգը: Մշակվել է <Հայրենադարձության մասին> ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել է ՀՀ կառավարություն: